Նախկին գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան ասել է, որ ինքը «Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիի հարազատը չէ.
«Ես այն ազգանունի կրողն եմ, որը հայտնի է այն մարդկանց շրջանում, ովքեր հետևում են սպորտի մասին նորություններին: Ես հաճախ եմ հաղորդակրություններ ստանում այն մասին, որ ես ֆուտբոլային մարզիչ Լեոնիդ Սլուցկին հարազատն եմ։ Որոշ մարդիկ նույնիսկ գտնում են բարեկամական «անհերքելի» նշաններ:
Ես իսկապես հարգում եմ Լեոնիդ Վիկտորովիչին և գնահատում եմ նրա արժանիքները, բայց նա ինձանից ընդամենը 7 տարի է մեծ: Եվ նա ոչ իմ հայրն է, ոչ էլ եղբայրը:
Ասացեք ինձ, ձեզնից ո՞վ է, իմ բաժանորդներից, կարծում, որ մենք հարազատ ենք: Ես այդքան նմա՞ն եմ Լեոնիդին»,- գրել է Սլուցկայան instagram-ում: