Միլանի «Ինտերում» վարձավճարով հանդես եկող Ալեքսիս Սանչեսը ամռանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Daily Star-ը:
Նշվում է, որ իտալական ակումբում դժգոհ են չիլիացու ցուցադրած խաղից և չեն պատրաստվում գնել նրան:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» պատրաստ են 25 միլիոն եվրո դիմաց վաճառել չիլիացի հարձակվողին:
Հավելենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման ու դարձել ` 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: