Sport24-ը հայտնում է, որ ռուսական Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասը պատրաստ են աջակցել կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանի առաջնությունը կասեցնելու նախաձեռնությանը: Որոշումը կարող է ընդունվել երեքշաբթի օրը ՌՊԼ-ի ընդհանուր ժողովում ՈւԵՖԱ-ի և ֆուտբոլի այլ լիգաների ներկայացուցիչների հետ անցկացվող վիդեոկոնֆերանսի ավարտից հետո:
Մարտի 13-ի դրությամբ Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 11 նոր դեպք: Ռուսաստանում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը 45 է: 2020 թվականի մարտի 10-ից Մոսկվայում արգելվել է զանգվածային միջոցառումներ անցկացնել: Արգելքը ժամանակավոր է և կգործի մինչև ապրիլի 10-ը: