«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ցանկանում է շարունակել ելույթները թուրինյան ակումբում, սակայն իր պայմաններ է ներկայացրել թուրինյան ակումբին:
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, արգենտինացի հարձակվողը ցանկանում է տարեկան «Յուվենտուսում» ստանալ 12 միլիոն եվրո, բայց թուրինյան ակումբը նրան առաջարկում է տարեկան ոչ ավել, քան 9 միլիոն եվրո: Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են:
«Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել հինգ ու կես տարվա պայմանագիր Դիբալայի հետ՝ մինչև 2025-ի ամառ: