«Յուվենտուսի» ղեկավարությունը դժգոհ է գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի աշխատանքից և արդեն սկսում է փոխարինող փնտրել 61-ամյա մասնագետի համար:
Ըստ The Sun-ի, թուրինյան ակումբը վերադարձել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի թեկնածությանը, որը կարող էր գլխավորել «ծեր սինյորան» դեռ անցած ամռանը: Նշվում է, որ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին Գվարդիոլայի մեջ է տեսնում է բացակայող օղակը, որի առկայության դեպքում «Յուվենտուսը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: