«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, կարծես թե, Մադրիդի «Ռեալի» հանդեպ սեր ունենալու հերթական նշաններն է ցույց տվել ։
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, ֆրանսիացի հարձակվողը Իսպանիայի Պրիմերայի 22-րդ տուրում կայացած «Ռեալ» — «Աթլետիկո» խաղից հետո (1-0) Instagram-ում հավանել (like) է Կարիմ Բենզեմայի, Սերխիո Ռամոսի և Վինիսիուսի լուսանկարները հանդիպման հաղթական գոլով։
Հիշեցնենք, որ որոշ աղբյուրների պնդմամբ՝ Կիլիան Մբապեն 2020 թվականի ամռանը հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնել էր, որ Զինեդին Զիդանը իր ֆուտբոլային կուռքն է եղել։