«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի վնասվածքի մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Սուարեսի բացակայությունը մեծ խնդիր է մեզ համար: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Սա շատ ցավալի կորուստ է:
Առանց Լուիսի բարդ կլինի, բայց մենք կփորձենք նվազագույնի հասցնել դժվարությունները», — ասել է կատալոնական ակումբի նորանշանակ մարզիչը:
Հիշեցնենք, որ Սուարեսը վերջերս աջ ծնկի վիրահատության էր ենթարկվել: Նրա ապաքինման համար 4 ամիս կպահանջվի: