Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն թիմի կազմում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչին։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, սերբ ֆուտբոլիստի ձեռքբերմամբ Կոնտեն ցանկանում է ուժեղացնել դաշտի միջին հատվածը։
Բացի Մատիչից իտալացի մասնագետը մտածում է նաև հարձակման գիծը ուժեղացնելու մասին։ Ավելի վաղ կար տեղեկություն, որ «ներաձուրիները» հետաքրքրված են Դրիս Մերտենսի ծառայություններով։
Նեմանյա Մատիչը հանդես է գալիս ՄՅՈւ-ի կազմում 2017 թվականից։