Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ֆուտբոլիստը չի կողմնորոշվում նոր ակումբի ընտրության հարցում։
Gazetta dello Sport-ի պնդմամբ՝ Իբրահիմովիչը կարող է ավարտել կարիերան, եթե չկարողանա համաձայնության հասնել որևէ ակումբի հետ։ Նա մոտ էր «Միլանի» հետ համաձայնության հասնելուն, սակայն բանակցությունները ձախողվել են։
Իբրահիմովիչը մերժել է եվրոպական մի շարք ակումբների առաջարկներ ևս։
Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Լոս Անջելես Գելեքսին»։