Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանության կենտրոնը և ցանկանում է Իտալիա հրավիրել «Արսենալի» հենակետային կիսապաշտպան Լուկաս Տորեյրային, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
Վերջինս նշում է, որ Իտալիայի հարավային ակումբը պատրաստ է 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 30 միլիոն եվրո:
Ավելացնենք, որ Տորեյրան ընթացիկ մրցաշրջանում լոնդոնցիների կազմում մասնակցել է 21 հանդիպուման՝ աչքի ընկնելով 3 գոլով: