«Տոտենհեմի» հարձակվող Հին-Մին Սնոը մտադիր չէ կարիերայի ընթացքում փոխել ակումբը: Այս մասին ասել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
«Գիտեմ, որ Սոնն ուզում է այստեղ ավարտել կարիերան, ես հավատում եմ նրան ու ակումբի սեփականատիրոջը: Հավատում եմ, որ խաղացողը նոր պայմանագիր կկնքի, ընդ որում դա հիմա չեմ պահանջում, քանի որ հիմա հարմար պահ չէ»,-պորտուգալացու խոսքերն է փոխանցում Goal-ը:
Սոնի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվական: