Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը շարունակում է թիմի նոր գլխավոր մարզչի որոնումները:
Հաղորդվում է, որ «Զինագործների» ներկայացուցիչները Մանչեսթերում հանդիպել են «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Միկել Արտետայի հետ՝ հենց նրա տանը: Ըստ Sky Sports-ի, իսպանացին հետաքրքրված է աշխատանքով:
Ավելի վաղ Արտետան արդեն խոստովանել էր, որ նախկինում կարող էր գլխավորել «Արսենալը»: