Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալել էր «Ատլետիկին»։
Հանդիպման 13-րդ րոպեին արդեն հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Տոնի Կրոսի դեմ խաղի կանոնները երկու անգամ խախտելու պատճառով երկու դեղին քարտ ստացավ Ռաուլ Գարսիան ու հեռացվեց դաշտից։ Մրցավարի՝ առաջին կեսին ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Տոնի Կրոսը շեշտակի հարվածով առաջ մղեց «արքայական» ակումբին։
Ընդմիջումից հետո Բիլբաոյից եկած հյուրերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Անդեր Կապան։ 74-րդ րոպեին Դանի Կարվախալի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման գլխի հարվածով առաջ մղեց տանտերերին՝ հաշիվը դարձնելով 2-1։ Խաղավերջում Բենզեման, օգտվելով Լուկա Մոդրիչի փոխանցումից, դուբլ գրանցեց։
«Ռեալը» հաղթեց «Ատլետիկին» 3-1 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 26-ի՝ բարձրացավ 3-րդ հորիզոնական։