«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան վստահ է, որ նրա թիմակից Չավին ապագայում գլխավորելու է կատալոնական ակումբը, տեղեկացնում է Sport.es-ը:
«Հիանում եմ Չավիով. նա այն մարդկանցից է, ով կարող է հաջողության հասնել «Բարսելոնայում»: Չավին այն ֆուտբոլիստն էր, ով վերահսկում էր ամբողջ խաղադաշտը
Նա հրաշալի մարզիչ կլինի իմ սիրելի ակումբի համար»,- ասել է Սավիոլան:
Հիշեցնենք, որ 40-ամյա մասնագետն այժմ մարզում է քաթարյան «Ալ-Սաադ» ակումբը: