Թուրինի «Յուվենտուսի» երկրպագուները A Սերիայի 16-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ խաղում (3: 1) աջակցել են հարձակվող Մարիո Մանջուկիչին:
33-ամյա հարձակվողը չի մտնում գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ծրագրերում: Խորվաթը չի հայտավորվել Չեմպիոնների լիգայում և խաղադաշտ դուրս րի եկել այս մրցաշրջանում:
Երկրպագուները «Ուդինեզեի» հետ խաղի ընթացքում մի քանի անգամ վանկարկել են Մանջուկիչի անունը:
Այս շաբաթ հաղորդվեց, որ «Յուվեն» ֆուտբոլիստին չի հրավիրել նույնիսկ Սուրբ Ծննդյան երեկույթին:
Հունվարին նա կարող է փոխել թիմը: Մանջուկիչի ծառայությունները հետաքրքրում են «Բորուսիային», «Մանչեսթեր Յունայթեդին» և չինական ակումբներին: