Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին Զինեդին Զիդանը նշել է, որ ինքը վստահում է թիմի պաշտպան Մարսելոյին ու կիսապաշտպան Իսկոյին.
«Ես միշտ վստահում եմ նրանց: Վերջին շրջանում նրանք շատ չեն խաղում, բայց ես հույսս դնում եմ նրանց վրա: Նրանք ցույց տվեցին, թե ինչպիսի խաղացողներ են:
Վերջին խաղերում Մարսելոն ու Իսկոն քիչ են խաղաժամանակ ստանում, սակայն իրավիճակն այսպիսին է: Խաղացողները շատ են, և մարզչի համար դժվար է ընտրել հիմնական կազմ»,-Զիդանի խոսքերն է փոխանցում tribalfootball.com-ը: