Իտալիայի A սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Վերոնան» ընդունել էր «Տորինոյին»:
26-րդ, 55-րդ և 61-րդ րոպեներին Անսալդիի դուբլի ու Բերենգերի գոլի շնորհիվ հյուրերը հաղթում էին 3-0 հաշվով: Սակայն տանտերերը 69-րդ րոպեին նախ Պացինիի դիպուկ 11 մետրանոցի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, իսկ հետո 76-րդ ու 84-րդ րոպեների ևս 2 գոլ խփեցին ու խաղն ավարտեցին 3-3 հաշվով:
Այս խաղից հետո «Տորինոն» 21 միավորով 9-րդն է, իսկ «Վերոնան» 19 միավորով 16-րդն է: