VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Վանն» ընդունել էր «Արարատին» (0-1):
Առաջին խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Ուռոշ Նենադովիչը:
Այսպիսով, «Արարատը» վաստակեց 18 միավոր և դրանց քանակով հավասարվեց առաջատարներին ՝ «Ալաշկերտին» և «Արարատ-Արմենիային»: «Վանն» իր ակտիվում ունի 10 միավոր և գտնվում է 7-րդ դիրքում: