ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
63-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նիկլաս Զուլեն, իսկ հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Էրիկ Շուպո-Մոտինգը կրկնապատկեց այն։
«Բավարիան» 16 միավորով դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ խմբում գրավելով առաջին տեղը, իսկ «Լոկոմոտիվը» լքեց պայքարը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր։