Միլանի «Ինտերը» չեղարկել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի նախախաղային մամուլի ասուլիսը Ա սերիայի 16-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղի նախօրեին։
Ակումբը հայտարարության մեջ պարզաբանել է նման որոշման պատճառը։ Բանն այն է, որ երեկ իտալական Corriere dello Sport ամսագրի հերթական համարում հոդված է եղել «ներաձուրիների»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին։ Ակումբի կարծիքով՝ ամսագիրը վիրավորել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։
«Որպեսզի ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին հարգանքի կոչ արվի, մենք չեղյալ ենք հայտարարում կայանալիք մամուլի ասուլիսը»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում 1-2 հաշվով պարտվեց «Բարսելոնային» ու դուրս մնաց լիգայի խաղարկությունից։