«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Լոնդոնի «Արսենալում» ունեցած իր մրցելույթների մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Այնտեղ շատ սխալ բաներ էին կատարվում: Չեի կարողանում կենտրոնանալ խաղերի վրա:
Վենգերը ժամանակի ընթացքում սկսեց չվերահսկել թիմի ֆուտբոլիստներին
Չէի զգում, որ պետք եմ թիմին: Տեսնելով որոշ ֆուտբոլիստների անհարգալից պահվածքը, որոշեցի ուժերս մեկ այլ ակումբում փորձել»,- ասել է Ֆաբրեգասը:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 2003-2011 թվականներին: