«Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն համոզել է թիմի նախագահ Աուրելի Դե Լաուրենտիսին ձեռք բերել «Վերոնայի» կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատին, տեղեկացնում են իտալական պարբերականները:
Վերջիններս նշում են, որ Գատուզոն ցանկանում է դաշտի կետրոնում տեսնել Ամրաբատ-Ալան զույգը, իսկ Դե Լաուրենտիսը կբավարարի նորանշանակ գլխավոր մարզչի ցանկությունը:
Նշվում է, որ 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց նեապոլիտանական թիմը պատրաստ է վճարել 14 միլիոն եվրո: