Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում 2-2 հաշվով ավարտեց իր հանդիպումը «Բրյուգեի» հետ։
«Արքայական» ակումբը առաջին կեսից հետո պարտվում էր մրցակցին 0-2 հաշվով, սակայն կարողացավ խուսափել պարտությունից։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «Ռեալը» 2006 թվականից հետո առաջին անգամ է Չեմպիոնների լիգայում խուսափում պարտությունից այն բանից հետո, երբ խաղի ընթացքում պարտվելիս է եղել 0-2 հաշվով։ 13 տարի առաջ «Ռեալը» փրկվեց պարտությունից Կիևի «Դինամոյի» դեմ խաղում։
«Ռեալը» Չեմպոինների լիգայի մեկնարկային երկու տուրերից հետո ընդամենը 1 միավոր ունի։ Զիդանի թիմը առաջին տուրում 0-3 հաշվով պարտվել էր «Պարի Սեն Ժերմենին»։
Նշենք, որ խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցում են «Գալաթասարայը» և ՊՍԺ-ն։