ԱՊԼ 11-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 3.1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ: 4-րդ րոպեին Բոմֆորդն առաջ մղեց հյուրերին: Մինչև ընդմիջման գնալը Ժիրուն խփեց պատասխան գոլը, իսկ երկրորդ կեսում Զուման առաջ մղեց տանտերերին: Ավելացված ժամանակում Պուլիշիչը ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:
Այս հաղթանակից հետո «Չելսին» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Լիդսը» 14 միավորով 12-րդն է:
Տեսանյութն՝ այստեղ: