Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում D խմբում ընդգրկված «Յուվենտուսն» այսօր սեփական հարկի տակ կընդունի Լևերկուզենի «Բայերին»: Արդեն հայտնի է, թե ինչ մեկնարկային կազմով է հանդես գալու «Ծեր սինյորան»:
«Յուվենտուս» – Շչեսնի, Դե Լիգտ, Պյանիչ, Խեդիրա, Ռոնալդու, Ալեքս Սանդրո, Մաթյուիդի, Կուադրադո, Բոնուչի, Իգուային, Բերնարդեսկի:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Յուվենտուսը» ոչ-ոքի է խաղացել «Աթլետիկոյի» հետ և 1 միավորով խմբում 3-րդն է: