Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում միմյանց դեմ մրցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Դինամո Զագրեգը»։
«Ման․ Սիթիի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն բաց է թողնելու այսօր կայանալիք հանդիպումը վնասվածքի պատճառով։ ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում նա վնասվածք էր ստացել ու փոխարինվել էր։
Վերականգման վերջնական ժամկետները հայտարարության մեջ չեն հստակեցվել։ Դեռևս հայտնի չէ, թե երբ խաղադաշտ կվերադառնա բելգիացի ֆուտբոլիստը։
«Ման․ Սիթի» — «Դինամո Զագրեբ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։