Ռուսաստանի մրցավարական կոմիտեի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը մեկնաբանել է ՌՊԼ-ի խաղերում մրցավարական կոպիտ սխալները.
«Սխալները բացահայտ և շատ են, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք հավատը: Արտասահմանցի մրցավարներ հրավիրելու մեջ ոչինչ ամոթալի չեմ տեսնում, բայց մենք չենք կարող հավերժ կիրառել այդ պրակտիկան: Մենք պետք է ստեղծենք հզոր մրցավարական դպրոց, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնենք: Եկեք սկանդալներից տեղափոխվենք ջանասիրաբար աշխատելու մի շրջան, որպեսզի բոլորս կարողանանք օգտակար գործողություններ ծավալել», — Խաչատուրյանցի խոսքը փոխանցում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը: