ՌՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում «Խիմկին» ընդունել էր «Կրասնոդարին»:
Խաղում վճռորոշ դարձավ խփված մեկ գնդակը: 67-րդ րոպեին Գլուշակովի փոխանցումը եզրափակեց Երևանի «Փյունիկի» նախկին հարձակվող Մոհամեդ Կոնատեն: Խաղն ավարտվեց «Խիմկիի»՝ 1-0 հաշվով հաղթանակով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում ու խաղաց 66 րոպե:
Այս հաղթանակից հետո «Խիմկին» 18 միավորով 11-րդն է, իսկ «Կրասնոդարը» 21 միավորով 9-րդ հորիզոնականում է: