«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը վնասվածք է ստացել, հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Այսօր կայացած բուժզննումից հետո Կարվախալի մոտ ախտորոշվել աջ ոտքի ուղեկցող մկանների մկանային վնասվածք։ Ակումբը չի հայտնում, թե որքան բաց կթողի Կարվախալը, սակայն Cope-ի փոխանցմամբ՝ իսպանացի պաշտպանին 2 շաբաթ կպահանջվի ապաքինվելու համար։
Մեծ հավանականությամբ «Ալավեսի» դեմ Լա լիգայի հերթական տուրի խաղում աջ եզրից կխաղա Լուկաս Վասկեսը։
Հիշեցնենք, որ Դանի Կարվախալը բոլորովին վերջերս էր ապաքինվել վնասվածքից։