Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Անգլիա:
Ըստ Daily Express-ի, «Էվերթոնը» հետաքրքրություն է ցուցաբերում 38-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Ըստ աղբյուրի, լիվերպուլյան ակումբը շվեդին առաջարկել է պայմանագիր՝ 4 միլիոն ֆունտ աշխատավարձով (մոտ 4,75 միլիոն եվրո):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» և «Բոլոնիան» ցանկանում են ձեռք բերել հարձակվողին:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ավարտվում է դեկտեմբերի 31-ին:
2016 թվականից մինչև 2018 թվականը ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: