«Միլանի» հարձակվող Զատան Իբրահիմովիչը նշել է, որ ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հավերժ կապրի մարդկանց սրտերում:
«Մարադոնան չի մահացել. նա անմահ է: Աստված աշխարհին տվեց բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստին: Նա հավերժ կապրի»,- գրել է Զլատանը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված: Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:
Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:
Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ իտալական «Նապոլիի» տնային մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ ակումբի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնայի: