Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում «Ռենը» սեփական հարկի տակ հանդիպեց «Բորդոյին» (0-1):
Հյուրերի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Հատեմ բեն Արֆան, ով 37-րդ րոպեին գրավեց «Ռենի» դարպասը:
«Բորդոն» այս հաղթանակից հետո բարձրացավ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական: «Ռենը» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: