Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրն ավարտվել է «Օսասունա» – «Սևիլիա» հանդիպումով. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
Հանդիպման 11-րդ րոպեին Մունիր Էլ-Հադադին բացել է հաշիվը, առաջին խաղակեսի ավելացված րոպեին Ավլիան հավասարեցրել է հաշիվը:
61-րդ րոպեից տանտերերը գործել են 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել Օյերը:
Այս ոչ-ոքիից հետո «Սևիլիան» 31 միավորով 3-րդ հորիզոնականում է և 3 միավոր է զիջում մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատարներ «Բարսելոնային» և «Ռեալին: