Երեկ տեղի ունեցան Եվրոպայի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի որոշիչ հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի դարձան մրցաշարի բոլոր մասնակիցները: Եվրոպայի առաջնության ուղեգիր են նվաճել վերջին 4 հավաքականները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Շոտլանդիան, Սլովակիան և Հունգարիան:
Հունգարիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ, շոտլանդացիները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասան սերբերի նկատմամբ, սլովակները 2-1 հաշվով հաղթեցին հյուսիսիռլանդացիներին, իսկ մակեդոնացիները նվազագույն հաշվով հաղթեցին վրացիներին։
Եվրո-2020 խմբերի կազմը հետևյալն է.
A խումբ. Իտալիա, Թուրքիա, Ուելս, Շվեյցարիա
B խումբ. Բելգիա, Ռուսաստան, Դանիա, Ֆինլանդիա
C խումբ ՝ Ուկրաինա, Նիդեռլանդներ, Ավստրիա, Հյուսիսային Մակեդոնիա
D խումբ ՝ Անգլիա, Խորվաթիա, Չեխիա, Շոտլանդիա
E խումբ. Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Սլովակիա
F խումբ. Գերմանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Հունգարիա: