Իտալական մամուլում լուրեր են տարածվել ՝ կապված «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի հետ:
Հաղորդվում է, որ պորտուգալացի ռմբարկուն նախատեսում է մնալ Թուրինում գոնե մինչև 2021 թվականը, և դրանից հետո նա կգնահատի կարիերայի հնարավոր տարբերակները: Հավանական է, որ Կրիրոն կշարունակի կարիերան Չինաստանի առաջնությունում կամ MLS-ում:
Ավելին, Ռոնալդուն ինքն է նախատեսում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել «Յուվեի» հետ առաջիկա երկու տարում, ինչպես նաև վերցնել անհատական մրցանակ՝ «Ոսկե գնդակը»:
Հիշեցնենք, որ 2019 թվականին «Ոսկե գնդակին» արժանացավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: