ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Սաութհեմփթոնն» իր առաջատարությունը բավական յուրահատուկ ոճով է նշել: Ակումբն իր թվիթերյան էջում հրապարակել է մրցաշարային աղյուսակը և ԱՄՆ-նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գրառումը:
«Կանգնեցրե՛ք հաշվարկը»,- Թրամփի խոսքերն է մեջբերել «Սաութհեմփթոնի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Սրբերը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը վերջին անգամ գլխավորել էին 1988 թվականին:
STOP THE COUNT pic.twitter.com/rS94knWEhO
— Southampton FC (@SouthamptonFC) November 6, 2020
STOP THE COUNT!
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 5, 2020
Հավելենք, որ Դոնալդ Թրամփը դժգոհ է քաղաքացիների ձայների հաշվարկի գործընթացից և կոչ է արել դադարեցնել այն: