«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը տպավորված է Քրիս Սմոլինգի լավ ելույթներով հռոմեական «Ռոմայի» կազմում և ցանկանում է ձմռանը վերադարձնել հռոմեական ակումբում վարձակալական հիմունքներով հանդես եկող Սմոլինգին, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Վերջինս նշում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը չէր մտնում Սուլշերի նախնական ծրագրերի մեջ, սակայն այժմ նա փոխել է իր միտքը:
Ավելացնենք, որ Սմոլինգը և «Ռոման» ցանկանում են շարունակել համագործակցությունը և անգլիացի ֆուտբոլիստը պատրաստ է նույնիսկ աշխատավարձի նվազեցման հանուն հռոմեական ակումբի, իսկ հռոմեացիները պատրաստ են պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 15 միլիոն եվրո: