«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն ապաքինվել է վնասվածքից:
Ֆուտբոլիստն ընդգրկվել է իտալական ակումբի հայտացուցակում՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ռիեկայի» դեմ խաղի համար: Հարձակվողը թիմի հետ մեկնելու է Խորվաթիա:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ինսինյեն բաց թողեց Ա Սերիայի «Սասուոլոյի» դեմ խաղի վերջին տուրը: