Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունբերգը մեկնաբանել է ԱՊԼ-ի 15-րդ տուրի «Բրայթոնի» դեմ հանդիպումը, որտեղ լոնդոնցիները սեփական հարկի տակ պարտվեցին 1-2 հաշվով.
«Մենք չկարողացանք ցուցադրել այն ֆուտբոոլը, որը ցանկանում էինք առաջին խաղակեսում: Կարելի է ասել, որ Արսենալը չէր ուզում ֆուտբոլ խաղալ: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք գործում և խաղային առավելություն ունեինք, սակայն պարտվեցինք: Առաջին հերթին պետք է վերականգնել ֆուտբոլիստների հավատը և հոգեբանական խնդիրները կարգավորել: Սա բավականին ծանր և բարդ իրավիճակ է, սակայն մենք միասին կգտնենք ելքը»,- Յունբերգի խոսքերը փոխանցում է BBC-ն: