ԱՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունել էր «Բրայթոնին»:
13-րդ րոպեին, տանտերերին, 11 մետրից կատարած դիպուկ հարվածով, առաջ մղեց Հարի Քեյնը: 56-րդ րոպեին Լամպտին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: 70-րդ րոպեին փոխարինման մտավ Գարեթ Բեյլն ու 3 րոպե անց դարձավ հաղթական գոլի հեղինակը, իսկ գոլային փոխանցումը կատարեց Ռեգիլոնը: «Տոտենհեմը» հաղթեց 2-1 հաշվով ու այս պահին 14 միավորով երկրորդ հորիզոնականում է, իսկ «Բրայթոնը» 5 միավորով 16-րդ տեղն է զբաղեցնում:
Ի դեպ, Բեյլն առաջին գոլը խփեց Լոնդոն վերադառնալուց հետո:
.