«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն անդրադարձել է իտալական Corriere dello Sport-ի այսօրվա համարի սկանդալային վերնագրին։
Ամսագրի այսօրվա համարի առաջին էջում Ռոմելու Լուկակուի և Քրիս Սմոլինգի նկարն էր «Ինտեր» – «Ռոմա» հանդիպման նախաշեմին՝ վերնագրված․ «Սև ուրբաթ»։
Լուկակուն Twitter-ում հրապարակում է արել․
«Երկու թիմերի միջև մենամարտի վրա կենտրոնանալու փոխարեն Corriere dello Sport-ը այսօր հանդես եկավ ամենահիմար վերնագրով, որ ես երբևէ տեսել եմ իմ կարիերայում։
Դու՛ք, տղանե՛ր, շարունակում եք թեժացնել նեգատիվ դրսևորումներն ու ռասիզմի հարցերը փոխարենը դուք պետք է խոսեք այս գեղեցիկ խաղի մասին, որը «Սան Սիրոյում» կայանալու է երկու մեծ թիմերի միջև։ Կրթությունը բանալին է։ Դու՛ք, Corriere dello Sport-ի տղանե՛ր, պետք է ավելին անեք այդ գործում։
Շնորհակալ եմ երկրպագուներին և մյուս լրագրողներին աջակցության համար։ Եվ եկե՛ք բոլորս կենտրոնանանք ու անհամբեր սպասենք վաղվա խաղին։ Forza Inter»,-գրել է Լուկակուն։
«Ինտեր» – «Ռոմա» հանդիպումը կկայանա վաղը ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։