Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրը կմեկնարկի վաղը «Ինտեր» – «Ռոմա» հանդիպումով։
Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են առաջիկա հանդիպման համար։
«Ռոմայի» հայտացուցակում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։