«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիստիանու Ջունտոլին հայտնել է, որ ակումբը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ:
«Մենք շատ գոհ ենք կատարված աշխատանքից: Նա լիովին աջակցել է մեզ: Գատուզոն եկավ շատ դժվար պահի, ամեն ինչ լավ չէր ընթանում, բայց նա օգնեց մեզ գտնել ճիշտ ուղին:
Գատուզոն այստեղ երջանիկ է, այժմ մենք կարող ենք բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ»,-ասել է Ջունտոլին:
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրից հետո «Նապոլին» 8 միավորով 4-րդն է: