Հետաձգվել են VBET Հայաստանի Պրեմիեր Lիգայի 2 հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Հաշվի առնելով «Ալաշկերտ» թիմում 4 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի 22-ին նշանակված «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է:
Հաշվի առնելով «Նոա» թիմում 9 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, հետաձգվել է նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Նոա»-«Փյունիկ» հանդիպումը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: