Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ պետական աջակցություն կխնդրի 2021 թ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգում պատվով անցկացնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետերբուրգը և «Գազպրոմ Արենան» 2020-2021 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անցկացնելու իրավունք են ստացել:
«Շնորհավորում եմ բոլորիս: Քաղաքը հաստատում է ֆուտբոլային մայրաքաղաք լինելու կարգավիճակը: «Զենիթը» Ռուսաստանի չեմպիոնն է, բացի այդ մենք ընդունելու ենք Եվրո 2020-ի հանդիպումներ: Իսկ այժմ էլ մեզ մոտ է անցկացվելու ՉԼ եզրափակիչը:
Սա համաշխարհային մակարդակի իրադարձություն է և առանց պետական աջակցության ահնհար է»,- ասել է Բեգլովը: