«Չելսին» 38-ամյա դարպասապահ Պետր Չեխին ներառել է այս մրցաշրջանի թիմի հայտացուցակում: Այս մասին հաղորդվում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում:
Դարպասապահը ֆուտբոլային կարիերան ավարտել էր 2019-ի հունվարին, ինչից հետո սկսել էր հոկեյ խաղալ անգլիական «Գիլֆորդ Ֆենիկսում»: Վերջերս Չեխը «Չելսիում» մարզչի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում:
Չեխը «Չելսիի» կազմում հանդես է եկել 2004-2015 թվականներին, խաղացողի կարիերան նա ավարտեղ լոնդոնյան մեկ այլ ակումբում՝ «Արսենալում»:
Ինչպես հաղորդում է «կապույտների» մամուլի ծառայությունը՝ Չեխը ներառվել է հայտացուցակում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հնարավոր հետևանքների համար: Չեխ դարպասապահը առանց պայմանագրի խաղացողի կարգավիճակ ունի: