VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» ընդունել էր «Վանին» (1-0):
Հանդիպման առաջին գոլի հեղինակ դարձավ Ջոնել Դեսիրեն, ով 23-րդ րոպեին գրավեց «Վանի» դարպասը:
Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում Դեսիրեն խփեց այս խաղում իր երկրորդ գնդակը:
Այսպիսով, «Ուրարտուն» վաստակեց 10 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական: «Վանն» իր ակտիվում ունի 9 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում: