Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իտալիայի A սերիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու փաստը.
«Հպարտ եմ նման մրցանակ ստանալու կապակցությամբ: Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս ու նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին:
Առաջին տարին շատ դժվար էր Իտալիայում, բայց ես շատ երջանիկ եմ այս մրցանակը ստանալու կապակցությամբ»-ասել է Ռոնալդուն: