Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը թվիթերյան էջում գրառում է կատարել Լա Լիգայի 15-րդ տուրի՝ «Ատլետիկո Մադրիդ»- «Բարսելոնա» խաղից հետո.
«Ֆուտբոլի բանաձև. թոփ դարպասապահն ու բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Այսօր «Բարսան» «Վանդա Մետրոպոլիտանոյում» վաստակեց 3 միավոր : «Ատլետիկոն» լավ խաղաց, բայց նրանց չբավականացրեց հավաքվածությունը՝ պահերն իրացնելու համար:
Կապտանռնագույնները մնում են աղյուսակի վերևում: «Ատլետիկոն» շարունակում է պայքարել Չեմպիոնների լիգայի գոտու համար », — գրել է Կասիլյասը: