Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Աշխարհի առաջնության որակավորման փուլի Պերուի դեմ խաղում (4-2) հեթ-տրիկ գրանցեց: «Պենտակամպեոնների» կազմում Նեյմարը իր խփած գոլերի թիվը հասցրեց 64-ի:
Այսպիսով, 28-ամյա հարձակվողը Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցեց Ռոնալդոյին, որը 62 գոլ է խփել ազգային թիմում: Առջևում միայն Պելեն է: Ֆուտբոլի արքան 77 գոլ է խփել Բրազիլիայի հավաքականի կազմում:
Նեյմարը հանդես է գալիս Բրազիլիայի հավաքականում 2010 թվականից: Նա 64 գոլ է խփել անցկացրած 103 խաղերում: